Իրանը հայտնել է, որ խոցել է ամերիկյան երկրորդ F-35 կործանիչը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ խոցել է երկրորդ ամերիկյան F-35-ը, որը թռչում էր Իրանի կենտրոնական հատվածի երկնքում։ Ակս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Ըստ ԻՀՊԿ-ի՝ ինքնաթիռն «ամբողջությամբ ոչնչացվել է և կործանվել». օդաչուի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում։
Նշվում է, որ հաշվի առնելով ուժգին պայթյունը՝ օդաչուի կատապուլտացվելու հավանականությունը փոքր է։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) դեռևս չի արձագանքել այս հաղորդագրություններին։
Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։
Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։



