Բաժիններ՝

Կալասը «տագնապալի ազդակ» է համարում ՆԱՏՕ-ից դուրս գալու Թրամփի հայտարարությունը

Եվրոպական միությունը պետք է ամրապնդի իր սեփական պաշտպանությունը՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մեզ անհրաժեշտ է իրական արտադրություն, և մենք պետք է ամրապնդենք մեր սեփական պաշտպանությունը։ Իհարկե, ոչ ոք չի կարող փոխարինել ամերիկացիներին, քանի որ ՆԱՏՕ-ն կառուցված է դաշնակցային հարաբերությունների վրա», – ասել է Կալասը էստոնական ERR հեռուստառադիոհեռարձակողին տված հարցազրույցում։

Նա ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների հնարավոր դուրս գալու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները համարել է «տագնապալի ազդակ»։ «Սա շատ դժվար իրավիճակ է, որովհետև նախագահի խոսքը, անպայմանորեն, կշիռ ունի և ցույց է տալիս, թե ինչպես է նա մտածում։ Քանի որ ԱՄՆ-ի նախագահը շատ մեծ ազդեցություն ունի, դա, անկասկած, տագնապալի ազդակ է», – նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Նրա խոսքով՝ «չի կարելի հիմնավորված համարել Թրամփի այն մեղադրանքները, թե ՆԱՏՕ-ն օգնության չի եկել Իրանի դեմ ռազմական գործողություններում: «Որքան ինձ հայտնի է, ՆԱՏՕ-ին ուղղված որևէ դիմում չի եղել», – հայտարարել է Կալասը։

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է շարունակի ջանքեր գործադրել ինչպես պաշտպանական ներդրումների, այնպես էլ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հարցում։

Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր դաշնակիցներին Հորմուզի նեղուցի ապաշրջափակման միջոցներին մասնակցելուց հրաժարվելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930