Աֆրիկայից եկած փոշին ծածկել է Կրետե կղզին
Աֆրիկա մայրցամաքից Հունաստանի Կրետե կղզի եկած դեղին փոշու պարունակությունը հասել է ռեկորդային վտանգավոր ցուցանիշների: Այդ մասին հաղորդել է neakriti.gr լրատվական հարթակը:
Ըստ հարթակի տվյալների՝ աֆրիկյան փոշու պարունակությունը հասել են 830 միկրոգրամի մեկ խորանարդ մետրում, ինչը վտանգ է ներկայացնում բնակչության առողջության համար: Բժիշկները Կրետեի բնակիչներին, հատկապես շնչուղիների հիվանդություններով տառապողներին, խորհուրդ են տալիս կրել ռեսպիրատորներ և դիմակներ, ինչպես նաև հնարավորինս քիչ դուրս գալ տնից:
Իրավիճակը սաստկացրել է կղզու վարչական կենտրոն համարվող Հերակլիոնի մեծ մասում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների պատճառով:
Օդերևութաբանները զգուշացնում են, որ ապրիլի 2-ին Կրետեին է մոտենում սաստիկ անձրևներով և ամպրոպներով ցիկլոն: Մթնոլորտում փոշու բարձր պարունակությունը կհանգեցնի ցեխոտ անձրևի: Աֆրիկայից փոշին կշարունակի ծածկել Կրետեն առաջիկա ժամերին, սակայն ապրիլի 3-ին քամիների փոփոխության շնորհիվ երկինքը կմաքրվի։



