ԱՄՆ-ն խոստանում է մինչև 3 մլն դոլարի պարգևատրում Իրաքում իր դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների մասին տեղեկատվության դիմաց
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել է, որ պատրաստ է մինչև 3 միլիոն դոլարի չափով պարգևատրել այն մարդկանց, ովքեր տեղեկատվություն կտրամադրեն Իրաքում ամերիկյան դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունը տեղադրված է պետդեպի կայքում։
«Մինչև 3 միլիոն դոլար պարգևատրում է առաջարկվում Իրաքում ԱՄՆ դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ տեղեկատվության համար: Եթե ունեք համապատասխան տեղեկատվություն, խնդրում ենք կապվել մեզ հետ», – ասվում է հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նշել է, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը, Էրբիլում գտնվող հյուպատոսությունը և այլ դիվանագիտական հաստատություններ նախկինում ենթարկվել են հարձակման: Պարգևատրումը միտված է աջակցել նախորդ հարձակումների հետաքննությանը և կանխել ապագա հարձակումները:



