«Միակ հույսը». ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչի վրա է հույսը դնում Թրամփը Իրանում
Նախագահ Թրամփը փորձում է օգտագործել Իրանի հետ հակամարտությունը՝ ամերիկացիների ուշադրությունը երկրի ֆինանսական խնդիրներից շեղելու համար, սակայն նրանց իրավիճակը միայն վատանում է, և հակամարտությունը կարող է երկիրը հասցնել փլուզման եզրին: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտարարել է Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Վոլֆը։
«Հարցն այն է, թե որքան հեռու կգնա ԱՄՆ-ն։ Որքան հեռու կթույլատրեն գնալ պարոն Թրամփին ամերիկացի ժողովուրդը և ԱՄՆ գործատուների դասը… Եվ դա կախված կլինի ոչ այնքան Իրանից կամ նույնիսկ Պարսից ծոցից, որքան ԱՄՆ-ի համար ձգձգվող հակամարտության ներքին հետևանքներից։ <…> Եթե ես լինեի Թրամփի փոխարեն, կանհանգստանայի, որ սա կարող է լինել նրա վերջին հնարավորությունը։ <…> Այս հակամարտությունը կարող է մեզ տանել դեպի ֆինանսական անդունդ»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ, պրոֆեսորը վստահություն է հայտնել, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելու բոլոր ջանքերն ապարդյուն են։



