ԱՄՆ-ում ցուցարարները հոգնել են իսրայելցի թագավորներից. Փեզեշքիան
No Kings բողոքի ցույցերին մասնակցող ամերիկացիները հոգնել են «իսրայելցի թագավորներից», որոնք կառավարում են ամերիկյան ժողովրդավարությունը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
No Kings անկուսակցական շարժումը ծագել է Միացյալ Նահանգներում՝ որպես բողոքի նշան նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի, այդ թվում՝ նրա արտաքին քաղաքականության դեմ։ Ցուցարարները նաև դեմ են արտահայտվել ԱՄՆ կառավարության, Իսրայելի և ՆԱՏՕ-ի գործողություններին, նրանց ռազմական ծախսերի քաղաքականությանը և հակամարտությունների ռազմականացմանը։ Շարժումը բողոքի ցույցեր է անցկացրել նաև Միացյալ Նահանգներից դուրս։
«Ամերիկացիները վրդովված են «Իսրայելն ամենից առաջ» կարգախոսից։ Նրանք հոգնել են իսրայելցի թագավորներից, որոնք կառավարում են ամերիկյան ժողովրդավարությունը»,- գրել է Փեզեշքիանը Х սոցիալական ցանցի իր էջում։



