Բաժիններ՝

Իրանը և Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին

Իրանը վերջին մի քանի ժամվա ընթացքում հրթիռային հարվածի երրորդ ալիքն է իրականացրել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Այս մասին հաղորդել է Իսլամական Հանրապետության պետական ​​հեռուստատեսությունը։

Այլ մանրամասնություններ առայժմ չեն հաղորդվում։

Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին տարբեր ժամերի հաղորդագրություններ է տարածել Telegram-ում Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին՝ նշելով, որ ՀՕՊ համակարգերն աշխատում են սպառնալիքը վերացնելու ուղղությամբ։

ԻՊԲ-ն նաև հայտնել է, որ հարվածներ է հասցնում Թեհրանում տարբեր ռազմական ենթակառուցվածքների:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։ Հայտարարվել է, որ կողմերի միջև բանակցություններ են ընթանում հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031