Եթե Ֆրանսիայի վերաբերյալ այս խոսքերը ասի որևէ մեկը Հայաստանում, Ֆրանսիայի մերօրյա ապոլոգետներն ու «կրծքով պաշտպանները» այդ մարդուն կբանադրեն հայ-ֆրանսիական հարաբերության «թշնամի». Բադալյան

  • Հակոբ Բադալյանը գրում է. «Լավ, Ֆրանսիան պլանավորում է: Դա միշտ հնչում է շատ բարձրագոչ, ավելի տպավորիչ, քան այն, ինչ հետո տեղի է ունենում իրականում»: Այդ հայտարարության հեղինակը գիտե՞ք ով է: Հեղինակը Գերմանիայի կանցլեր Մերցն է, որն այդ խոսքերը ասել է գերմանական հեղինակավոր Frankfurter Allgemeine Zeitung թերթի կազմակերպած քննարկման ժամանակ: Մերցն այդպես է անդրադարձել հարցին, որ Ֆրանսիան պլանավորում է ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուց:

Հաջորդիվ, Մերցը ըստ էության հեգնել է Փարիզին, ասելով՝ «Այժմ Ֆրանսիային ունի ավիակիր, որը ընդհանուր առմամբ գործունակ է, և նրանք այն ուղարկել են հիմա Միջերկրածով»: Նկատեք արտահայտությունը՝ նրանք ունեն ավիակիր, որն «ընդհանուր առմամբ գործունակ» է: Հետո Մերցը հայտարարել է, որ ինչ որ բան կարող են միայն միասին, նշելով. «Ես կարծում եմ, մենք պետք է ազնվորեն ասենք, թե ինչ կարող ենք ռազմական տեսանկյունից»:

Եթե Ֆրանսիայի վերաբերյալ այս խոսքերը ասի որեւէ մեկը Հայաստանում՝ գնահատելով իրադրությունը, Հայաստանում Ֆրանսիայի մերօրյա ապոլոգետներն ու «կրծքով պաշտպանները» այդ մարդուն կբանադրեն հայ-ֆրանսիական հարաբերության «թշնամի», կամ «կրեմլյան ագենտ» եւ այլն: Կրկնեմ, եթե որեւէ մեկը համարձակվի հավասարապես ասել այն, ինչ ասում է Գերմանիայի կանցլերը: Ստացվում է, որ Գերմանիայի կանցլերն էլ «ռսաստրուկ» է ու «կրեմլյան ագենտ»:

Կրկին, սա իսկապես ծիծաղելի պատկեր կլիներ հայաստանյան միջավայրում, եթե գործնականում չլիներ պարզապես Հայաստանի հանրային միտքը կլիշեավորող եւ մանիպուլյացնող խնդրահարույց իրողություն, որը սահմանափակում է այդ մտքի դիմադրունակությունը լրջագույն թեմաներով մանիպուլյացիաների հանդեպ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031