Բաժիններ՝

Իրանը և Իսրայելը կրկին հայտարարել են փոխադարձ հարվածների մասին

Իրանը հայտարարել է տարածաշրջանում հակամարտության սրման սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին հրթիռային հարվածների 80-րդ ալիքի մասին՝ կիրառելով պինդ վառելիքով հրթիռներ և ճշգրիտ կառավարվող ռումբեր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը։

Հարձակումների 80-րդ ալիքի ընթացքում հիմնական թիրախներն են Իսրայելի հյուսիսում զինվորների հավաքատեղիները, որոնք, ըստ ԻՀՊԿ հայտարարության, «կենթարկվեն զանգվածային հրթիռային հարձակումների և անօդաչու թռչող սարքերի հարվածների՝ առանց որևէ սահմանափակման»։ Իր հիմնական թիրախների թվում ԻՀՊԿ-ն նշել է Թել Ավիվը, Կիրյաթ Շմոնան և Պարսից ծոցում ամերիկյան ուժերի չորս ռազմաբազաները։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Իսրայելի տարածքում գտնվող արբանյակային կապի ընդունման կայաններին:

«Հրթիռային հարձակումների հերթական ալիքի ընթացքում մենք հարվածներ ենք հասցրել Էյլաթին և արբանյակային կապի ընդունման կայաններին, որոնք ծառայություններ են մատուցում Իսրայելի բանակին», – ասվում է ԻՀՊԿ մամուլի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ԻՀՊԿ-ն պնդում է, որ իրանական հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվել տարածաշրջանում գտնվող չորս ամերիկյան ռազմաբազաների վրա:

Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ սկսել է հարվածների շարք Իրանի կառավարական օբյեկտների ուղղությամբ ամբողջ Թեհրանում։ ԻՊԲ-ն նաև նշել է, որ Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումներ են գրանցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031