Նիկոլ Փաշինյանի ներողությունը կարծես դառնում է կամ դարձնում են նախընտրական քարոզարշավի հիթերից մեկը. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Մետրոյում տեղի ունեցած միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանի ներողությունը կարծես դառնում է կամ դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից, հիթերից մեկը։ Քպականներն ու Նիկոլ Փաշինյանի տարատեսակ սիրահարներ դա ներկայացնում են որպես բացառիկ, եզակի նշանակության մի իրադարձություն, որը հատուկ է հենց նրան։

Այդ նույն մարդիկ սակայն բուն միջադեպին վերաբերող որևէ խոսք կամ գնահատական չեն ասում։ Ներողությունը մեր առօրյա, մարդկային հարաբերությունների, շփումների քաղաքավարության անբաժանելի մի մասն է, և մենք շատ ամգամ ակամայից ենք ներողություն խնդրում։ Նիկոլ Փաշինյանն իր անվայել պահվածքի ողջ ընթացքում ոչ մի անգամ ներողություն չխնդրեց արժանապատիվ այդ կնոջից։

Ներողությունը պահվածքի մեջ է և ոչ թե խոսքերի, առավելևս երբ վարչապետ ես։ Իսկ որպես վարչապետ նա առավոտից իրիկուն պետք է ներողություն խնդրի, հատկապես արցախցիներից, անհանդուրժող լինի նրանց նկատմամբ ատելության խոսքի և այլ անօրինականությունների դեմ, որը մենք չենք տեսնում։ Իսկ Նիկոլի ներողության մեծարումը դա սովորական քծնանք է և ստրկամտություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031