Գրիզմանը համաձայնության է հասել «Օրլանդո Սիթիի» հետ և կհեռանա «Ատլետիկոյից»
Անտուան Գրիզմանի տեղափոխությունը «Օրլանդո Սիթի» գործնականում ավարտված է։ Այս մասին X սոցիալական մեդիա հարթակում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հաղորդվում է, որ պայմանագիրը նախատեսված է երկու մրցաշրջանի համար և ուժի մեջ կմտնի 2026 թվականի ամռանը։ Ակնկալվում է, որ Գրիզմանը կմեկնի Միացյալ Նահանգներ առաջիկա 24 ժամվա ընթացքում՝ գործարքի վերջնական մանրամասները համաձայնեցնելու համար։
Նշվում է, որ մադրիդյան ակումբի հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նա կլքի թիմը որպես ազատ գործակալ, ապա կմիանա «Օրլանդո Սիթիին»։



