Սննդաբանը զգուշացրել է շաքարի փոխարինիչների վնասների մասին
Շաքարի սինթետիկ փոխարինիչները կարող են լյարդի խնդիրներ առաջացնել: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում զգուշացրել է սննդաբան Նատալյա Միզինովան։
«Եթե խոսում ենք սինթետիկ քաղցրացուցիչներին անցնելու մասին, ապա, իհարկե, կան վտանգներ: Սուկրալոզի և ասպարտամի արտադրողները պնդում են, որ դրանք լիովին անվնաս են։ Այնուամենայնիվ, ռիսկերը կարող են կապված լինել թունավոր ռեակցիաների հետ»,- ասել է բժիշկը և ընդգծել, որ թունավոր ռեակցիաները երկար տարիներ կարող են կուտակվել օրգանիզմում և խաթարել լյարդի աշխատանքը:
Սննդաբանը նշել է, որ շաքարի բնական փոխարինողների շարքը գլխավորում է մեղրը։ Ցանկում կարելի է ներառել նաև տարբեր օշարակներ, ինչպիսին է թխկու օշարակը, ինչպես նաև քիմիական միացություններ, ինչպիսին է սախարինը։



