Ալի Լարիջանին սպանվել է. Իրանի իշխանությունները հաստատեցին

Իրանը հաստատեց՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է ամերիկանա-իսրայելյան հրթիռային հարվածների հետևանքով։

Նրա սպանության մասին, որը տեղի է ունեցել Թեհրանի վրա հարվածի ընթացքում, նախօրեին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց-ը։

Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության հիմնական հարցերով բանակցությունների համար, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունը Իսլամական Հանրապետության դեմ շարունակվում է արդեն երրորդ շաբաթը։ Այդ ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցնում։ Թել Ավիվում հայտարարել են, որ իրենց նպատակն է թույլ չտալ, որ Թեհրանը ձեռք բերի միջուկային զենք։ Վաշինգտոնը սպառնացել է ոչնչացնել երկրի ռազմական ներուժը և կոչ է արել քաղաքացիներին տապալել ռեժիմը։ Իսկ Իրանը շեշտել է, որ պատրաստ է պաշտպանվել և այս պահին իմաստ չի տեսնում բանակցությունները վերսկսելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս