Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնին. կան վիրավորներ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 11-ի առավոտյան մայրաքաղաք Բեյրութի կենտրոնական հատվածում բնակելի շինության վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Հարձակումն իրականացվել է առանց նախազգուշացման։ Հայտնի չէ, թե ում է փորձել թիրախավորել իսրայելական կողմը։

Իսրայելական զինուժի հարվածը երկրորդն է կենտրոնական Բեյրութում վերջին մոտ մեկ շաբաթվա ընթացքում։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ուժերի նախաձեռնած պատերազմից հետո Իսրայելը սկսել է նաև հարվածներ հասցնել Լիբանանին։ Իսրայելական կողմը պատճառաբանում է այն Լիբանանում իրանամետ «Հեզբոլլահ» զինված արմատական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։

Լիբանանը հայտնել է, որ մարտի սկզբից ի վեր Իսրայելի կողմից հարձակումների հետևանքով երկրում զոհերի թիվը գերազանցել է 400-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031