Բաժիններ՝

Ավստրալիան փակել է դիվանագիտական ներկայացուցչությունները Մերձավոր Արևելքում

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Ուոնգը մարտի 11-ին խորհրդարանական լսումների ժամանակ հաստատել է, որ նախորդ շաբաթ փակվել են Աբու Դաբիում և Թել Ավիվում դեսպանատները, ինչպես նաև Դուբայում Ավստրալիայի հյուպատոսարանը։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։

Ուոնգը հայտարարել է, որ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը «ավստրալացիների ապահովությունն է տանն ու արտասահմանում»։

«Վտանգավոր ու ապակայունացնող հարձակումներն Իրանի կողմից ռիսկի տակ էին դնում քաղաքացիական անձանց, այդ թվում և ավստրալացիների կյանքերը»,- հայտարարել նա։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 3200 ավստրալացիներ 23 թռիչքներով հայրենիք են վերադարձել տարածաշրջանից։

Հակամարտության սկզբում տարածաշրջանում գտնվում էր Ավստրալիայի մոտ 115,000 քաղաքացի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031