Բաժիններ՝

ԻՀՊԿ-ն հայտնել է Մերձավոր Արևելքում էuկալացիայի սկզբից ի վեր Իսրայելի վրա խոշորագույն և հզnրագույն hարձակման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «Ճշմարիտ խոստում 4» գործողության 37-րդ ալիքը եղել է ամենաինտենսիվն ու հզորը պատերազմի սկզբից ի վեր՝ ծանր մարտագլխիկներով թիրախավորելով իսրայելական և ամերիկյան դիրքերը ողջ տարածաշրջանում, հաղորդում է Al Mayadeen-ը։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ գործողությունը ներառել է «Խորամշահր-4» ծանր հրթիռների կիրառումը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ենթակառուցվածքների դեմ բազմակի արձակմամբ հարվածի ժամանակ:

Հայտարարության մեջ ասվում է, որ այս ալիքը Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր երկրորդ անգամ թիրախավորել է Թել Ավիվից հարավ գտնվող ՀաԷլա արբանյակային կապի կենտրոնը, ինչպես նաև Բեեր Յակովի, ալ-Քուդսի և Հայֆայի ռազմական օբյեկտները:

ԻՀՊԿ-ն հավելել է, որ նույն ալիքը հարվածներ է հասցրել նաև ԱՄՆ-ի մի շարք թիրախների Իրաքի Քրդստանի շրջանի Էրբիլ քաղաքում, ինչպես նաև Բահրեյնի Մանամա քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի կենտրոնակայանի հետ կապված օբյեկտներին:

Իրանական ուժերն ընդգծել են, որ գործողությունները կշարունակվեն աճող ինտենսիվությամբ՝ հայտարարելով, որ ընթացիկ պատերազմի ողջ ընթացքում իրենք չեն ձգտելու ոչնչի, բացի լիակատար հաղթանակից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031