ԱԺ կին պատգամավորները և կին աշխատակիցները պարգևատրվել են 70 հազար դրամի չափով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ կանանց պարգևատրելու վերաբերյալ կարգադրություն է ստորագրել, ըստ որի՝ ԱԺ կին պատգամավորները և կին աշխատակիցները կանանց տոնի առիթով պարգևատրվել են 70 հազար դրամի չափով։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

Ազգային ժողովի կին պատգամավորներին և կին աշխատողներին պարգևատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունում, որը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031