Մենք դեմ ենք բոլոր այն սցենարներին, որոնք նպատակ ունեն քաղաքացիական պատերազմ հրահրել Իրանում. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդան.

Մենք դեմ ենք բոլոր այն սցենարներին, որոնք նպատակ ունեն քաղաքացիական պատերազմ հրահրել Իրանում։ Սա ամենավտանգավոր սցենարն է, և մենք զգուշացնում ենք թե՛ արևմուտքին, թե՛ արևելքին, բոլորին։

Նման սցենարը ոչ միայն Իրանի անմեղ քաղաքացիական բնակչությանը կվնասի, այլև կարող է հանգեցնել միլիոնավոր մարդկանց տեղահանման և նրանց փախստականի կարգավիճակով փախչել հարևան երկրներ և այլուր։

Տարիներ շարունակ Իսրայելը որդեգրել է տարածաշրջանում քրդական խմբավորումներին որպես միջնորդներ օգտագործելու ռազմավարություն։

Իրանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում նրանք որոշակի շրջանակներում բացահայտորեն հայտարարում են քրդական խմբավորումներին այս կերպ օգտագործելու իրենց ռազմավարության մասին։

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ինձ ասաց, որ ԱՄՆ-ն մտադրություն չունի զինել Իրանի քրդերին։

Ես կրկին կցանկանայի ընդգծել, որ մենք դատապարտում ենք երրորդ երկրների դեմ ուղղված հարձակումները [Իրանի կողմից]։ Կատարի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Բահրեյնի դեմ հարձակումները վտանգի են ենթարկում անմեղ քաղաքացիների կյանքերը և մեծացնում պատերազմի տարածման հավանականությունը։

Ճիշտ ռազմավարություն չէ հարձակվել այն երկրների քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, որոնք թույլ չեն տալիս իրենց օդային տարածքն օգտագործել այլոց կողմից կամ թույլ չեն տալիս իրենց տարածքում օտարերկրյա ռազմական բազաների օգտագործումը։

Մենք մեր իրանցի ընկերներին ասացինք [Թուրքիային մոտեցած իրանական հրթիռի մասին].
«Եթե սա հրթիռ էր, որը շեղվել էր իր ուղղությունից, դա այլ հարց է։ Բայց եթե ավելին է, քան սպասվում է, մեր խորհուրդն է ձեզ. Իրանում ոչ ոք չպետք է նման արկածախնդրության դիմի»։

Իսրայելը որդեգրել է ամբողջ տարածաշրջանում անկայունություն ստեղծելու ռազմավարություն՝ հրահրելով հակամարտություններ և քաղաքացիական պատերազմներ։ Մենք, մյուս կողմից, բարեկամ և եղբայրական երկրների հետ միասին, որդեգրել ենք խաղաղության քաղաքականություն՝ Իսրայելի այս մոտեցման դեմ։

Տեսանյութեր

Լրահոս