Բաժիններ՝

ԱՄՆ-ը օրինական ռազմական թիրախ է անվանել խորտակված իրանական ֆրեգատը

ԱՄՆ զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը (INDOPACOM) հայտարարել է, որ խորտակված իրանական «Դենա» (IRIS Dena) ֆրեգատը հարվածի համար օրինական ռազմական թիրախ է եղել՝ հերքելով Թեհրանի պնդումներն այն մասին, թե նավը անզեն է եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Իրանը պնդում է, թե IRIS Dena-ն անզեն է եղել. դա սուտ է»,- ասվում է ԱՄՆ հրամանատարության X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ։

INDOPACOM-ում ընդգծել են, որ ուժի կիրառումը համապատասխանել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերին, քանի որ «զինված հակամարտությունների իրավունքը թույլատրում է ուժի կիրառումը օրինական ռազմական թիրախների խոցման և ոչնչացման համար»։

Հրամանատարությունը նաև հայտարարել է, որ ամերիկյան ուժերը նախապես պլանավորել էին ողջ մնացածներին փրկելու միջոցառումները, իսկ տուժածներին աջակցություն է ցուցաբերել Շրի Լանկան։

«Ամերիկյան ուժերը պլանավորել էին գործողությունը, և Շրի Լանկան կենսական օգնություն է տրամադրել ողջ մնացածներին՝ զինված հակամարտությունների իրավունքի համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հնդկական Վիշակհապատնամում զինվորական վարժանքներին մասնակցելուց հետո Իրան վերադարձող իրանական «Դենա» ֆրեգատը, որի տախտակամածին կար մոտ 180 անձնակազմի անդամ, խորտակվել էր Շրի Լանկայից մոտ 40 կիլոմետր դեպի հարավ։ Ավելի ուշ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը լրագրողներին հայտնել էր, որ ամերիկյան սուզանավը խորտակել է իրանական ռազմանավը Հնդկական օվկիանոսի միջազգային ջրերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս