Բաժիններ՝

«Դարոժնիկ» ՍՊԸ-ի օպերատորի կայանի տանիքից 65-ամյա տղամարդը վայր է ընկնել ու վնասվածքներ ստացել

Մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 65-ամյա Մարտուն Մ․-ն հիվանդանոց է տեղափոխվել Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 70 հասցեում գտնվող «Դարոժնիկ» ՍՊԸ-ի օպերատորի կայանի տանիքից վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031