Բաժիններ՝

Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի վերջին նորությունները

Արման Աբովյանը ներկայացրել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի վերջին նորությունները:

Դուբայում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնել են ականատեսները։
Պայթյունը լսվել է քաղաքի մի քանի շրջաններում, այդ թվում՝ ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի Դուբայ Մարինա թաղամասում։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբայի մասին հաղորդվում է, որ նա վիրավորվել է հարվածներից մեկի ժամանակ, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

Իրանը «Kheibar Shekan» բալիստիկ հրթիռներով հարվածել է իսրայելական Հայֆային, վնասվել է նավթավերամշակման գործարան, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ արձանագրել է Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակում։

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի դեմ հակամարտության մեջ ներգրավել քրդական խմբավորումներին, հայտարարել է Թրամփը։
Այսպիսով նա հերքել է Washington Post-ի հրապարակումը, ըստ որի ԱՄՆ-ը քրդերին դիտարկում է որպես հնարավոր դաշնակիցներ։

Թրամփը նաև հայտարարել է, որ չունի տվյալներ այն մասին, թե Ռուսաստանը իբր հետախուզական տվյալներ է տրամադրում Իրանին։

Իրանը իր տարածքի ոչ մի թիզը չի հանձնի, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Ավելի վաղ Թրամփը ասել էր, որ հակամարտությունից հետո Իրանի քարտեզը կարող է փոխվել։

Օսլոյում ԱՄՆ դեսպանատունը փոքր վնասներ է ստացել պայթյունի հետևանքով, հայտնել է ոստիկանությունը։

Հարավային Կովկասի տարածաշրջանը կանգնած է լայնածավալ հումանիտար աղետի առաջ։ Անկախ աղբյուրների տվյալներով՝ մեծ է հավանականությունը, որ փախստականների ահռելի հոսք կլինի դեպի Հայաստան, Վրաստան և ադրբեջան, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանի ամենախոշոր հումանիտար ճգնաժամին։

Հայաստանի համար հնարավոր բացասական հետևանքները կանխելու նպատակով ՝ հայկական իշխանությունների ներկայացուցիչները շարունակում են տեսախցիկների առջև ուտելլ տարբեր սննդամթերքի տեսակներ, պարբերաբար վիճել Հայաստանի քաղաքացիների հետ այն մասին, թե իբր մարդիկ չեն գնահատում կառավարության աշխատանքը, և պարել քարոզչական ավտոբուսի միջնստարանային անցատարածքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս