Իրանի զինված ուժերը 24 ժամում 13 անօդաչու են ոչնչացրել
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտարարել է, որ կիրակի Մարքազի նահանգում բանակի ՀՕՊ համակարգերը խոցել են իսրայելական Hermes տեսակի անօդաչու թռչող սարք, հայտնում է Mehr-ը։
Ըստ հայտարարության, Մարքազի նահանգում Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի համակարգերը որսացել և ոչնչացրել են Hermes տեսակի անօդաչու սարք։
Ըստ լրատվամիջոցների, 24 ժամվա ընթացքում իրանական բանակն ընդհանուր առմամբ որսացել և ոչնչացրել է 13 անօդաչու։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզությունը նաև նախազգուշացրել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ռազմական արշավին մասնակցող իսրայելցի օդաչուներին։
«Մենք այլևս թույլ չենք տա ձեզ հանգիստ ապրել։ Դուք կտեսնեք, թե ինչ տեղի կունենա»,- հայտարարել է Իրանի ԻՀՊԿ հետախուզությունը։



