ԱՄՆ-ի ռադարների ոչնչացման հետևանքով Իսրայելն այլևս հրթիռների նախազգուշացումներ չի ստանում
Իրանը, ոչնչացնելով ԱՄՆ-ի ռադարները Մերձավոր Արևելքում, այնպես արեց, որ իսրայելցիներն այլևս չեն ստանում հրթիռների վաղ նախազգուշացում, հաղորդում է Pars Today-ը։
«Սա նշանակում է, որ յուրաքանչյուր արաբական երկիր, որն ամերիկյան ռազմաբազա ունի, փաստացիորեն ուղղակի ռազմական օգնություն է ցուցաբերում Իսրայելին։
Լավ մտածեք այս մասին», – գրում է ալիքը։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ ոչնչացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի յոթ նորագույն ռադարներ Մերձավոր Արևելքի երկրներում։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արշավի սկզբից Իրանը հայտնել է, որ ոչնչացրել է նաև մի քանի ամերիկյան THAAD զենիթահրթիռային համակարգի ռադարներ Մերձավոր Արևելքում։
Հետագայում միջազգային լրատվամիջոցները հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ Իրանի կողմից ոչնչացված ռադարների փոխարինումը կարող է արժենալ ավելի քան 1 միլիարդ դոլար։



