Բահրեյնում իրանական հարձակման հետևանքով աղազերծման կայան է վնասվել. կան վիրավորներ
Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը կիրակի հայտարարել է, որ իրանական անօդաչուի հարձակման հետևանքով վնասվել է ջրի աղազերծման կայանը։
«Իրանական ագրեսիան անխտիր հարվածել է քաղաքացիական օբյեկտներին և անօդաչուի հարձակման հետևանքով նյութական վնաս հասցրել ջրի աղազերծման կայանին», – ասվում է նախարարության X-ի հաղորդագրության մեջ այն բանից հետո, երբ Թեհրանն ավելի վաղ մեղադրել էր ԱՄՆ-ին Բահրեյնի բազայից իր աղազերծման կայաններից մեկին հարվածելու մեջ։
Մեկ այլ հայտարարության մեջ Բահրեյնը հայտնել է, որ ընկած հրթիռի բեկորներից վիրավորվել է երեք մարդ և վնասվել համալսարանի շենքը։
«Իրանական բացահայտ ագրեսիայի հետևանքով 3 մարդ վիրավորվել է, իսկ Մուհարաքի շրջանում հրթիռի բեկորների ընկնելուց հետո նյութական վնաս է հասցվել համալսարանի շենքին»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Մուհարաքը կղզի-շրջան է երկրի մայրաքաղաք Մանամայից հյուսիս-արևմուտք։



