Թրամփը մեկնաբանել է Իրան ցամաքային զորքեր ուղարկելու գաղափարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը մեկնաբանել է Իրան ցամաքային զորքեր ուղարկելու գաղափարը՝ երկրի հարստացված ուրանի պաշարների անվտանգությունն ապահովելու և Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման ջանքերի շրջանակում, հայտնում է AFP-ն։
«Ինչ-որ պահի, հնարավոր է, մենք դա անենք։ Դա հիանալի կլիներ», – ասել է նա լրագրողներին նախագահական ինքնաթիռում կայացած ճեպազրույցի ընթացքում։ – «Մենք դեռ չենք սկսել այդ գործընթացը, բայց դա այն է, ինչ կարող ենք անել ավելի ուշ»։
Ամերիկա-իսրայելական պատերազմի որոշ քննադատներ, որը սկսվել է անցած շաբաթ օրը, նշել են, որ միայն ավիահարվածները դժվար թե հասնեն հայտարարված նպատակներին՝ Իրանի ռազմական ներուժի ոչնչացմանը և նրա կողմից միջուկային ռումբի ստեղծման կանխմանը։
Պատասխանելով ընդհանուր հարցին՝ արդյո՞ք, հնարավոր է ցամաքային զորքերի օգտագործումը, Թրամփը չի բացառել դա՝ ասելով․ «Կարո՞ղ է դա լինել։ Հնարավոր է, շատ լուրջ պատճառով՝ դրա համար պետք է շատ լուրջ պատճառ լինի»։
«Եվ ես կասեի, որ եթե երբևէ դա անենք, նրանք այնքան կործանված կլինեն, որ չեն կարողանա կռվել գետնի վրա», – հավելել է ԱՄՆ նախագահը։




