Իսրայելի հարվածների հետևանքով Թեհրանի և Ալբորզի նավթապահեստներում առնվազն 4 մարդ է զոհվել
Իսրայելի հարվածների հետևանքով Թեհրանի և Ալբորզի նավթապահեստներում բենզատարների առնվազն չորս վարորդ է զոհվել, տեղեկացրել է իրանական Fars գործակալությունը։
Լրատվամիջոցը հաղորդում է, որ վնասվել է չորս նավթապահեստ և մեկ նավթի տեղափոխման կենտրոն։ Միևնույն ժամանակ, ըստ Fars-ի, վառելիքի մատակարարումների պակաս չի նկատվում։
Անվտանգության ուժերը ներկայումս մասնակցում են հրդեհաշիջման գործողություններին։
Իրանական լրատվամիջոցը հարվածի մասին հայտնել էր երեկ ուշ երեկոյան։



