Բաժիններ՝

Իրանի փորձագետների խորհուրդը որոշել է, թե ով կլինի երկրի նոր հոգևոր առաջնորդը․ փորձագետների խորհրդի անդամ

Իրանի փորձագետների խորհուրդը, որը պատասխանատու է նոր հոգևոր առաջնորդի ընտրության համար, աշխատանքներ է տարել և որոշում կայացրել, թե ով է լինելու երկրի նոր հոգևոր առաջնորդը։

Ինչպես հայտնում է ռուսական TASS գործակալությունը, հղում անելով իրանական Mehr գործակալությանը, այդ մասին հայտարարել է Իրանի փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Ալամոլխոդան։

«Հոգևոր առոջնորդի ընտրությունները կայացել են, որոշվել է, թե ով է լինելու առաջնորդը։ Բոլոր խոսակցություններն այն մասին, թե փորձագետների խորհուրդը որոշում չի կայացրել, բացարձակ սուտ են։ Հիմա ամեն ինչ կախված է փորձագետների խորհրդի քարտուղար Հոսեյնի Բուշախրիից, որը պարտավոր է հրապարակային կերպով հայտնել փորձագետների խորհրդի որոշման մասին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասված հարցածների հետևանքով սպանվել էր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Իրանում ձևավորվել էր փորձագետների խորհուրդ, որի խնդիրն է նոր հոգևոր առաջնորդ ընտրելը։

Իսրայելը և Միացյալ Նահանգները մի քանի անգամ հայտարարել են, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդի ցանկցած թեկնածու կհայտնվի իրենց թիրախում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031