Բաժիններ՝

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. մայրը 3 ամսական երեխային կերակրելիս քնել է, իսկ հետո… . Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նախաձեռնվել է 2010 թ. հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բնակիչ 3 ամսական երեխայի մահվան փաստով։

Ֆոտոլրագրողը փոխանցում է՝ 2010 թ. հունիսին Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա կինը իր 3 ամսական տղային կերակրելիս քնել է, ապա արթնացել և նկատել է, որ երեխան չի շնչում, մահացել է։Կինն այդ մասին հայտնել է իր 29-ամյա ամուսնուն, ինչից հետո արդեն հաջորդ օրը նրանք երեխային հուղարկավորել են Գեղարքունիքի մարզի Այգուտ բնակավայրի «Ղարաթոլփաղ» կոչվող հատվածում։ Իսկ երեխայի մահվան փաստը որևէ տեղ չի արձանագրվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս