Գործատուները պարտավոր են հարգելի համարել աշխատողի բացակայությունը․ ԱՍՀՆ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստան վերադառնալու խնդիր ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացման առնչությամբ հայտնում ենք, որ աշխատողի՝ իրենից անկախ հանգամանքներով (ֆորսմաժորային իրավիճակներով) պայմանավորված բացակայությունը չի կարող հանգեցնել նրա իրավունքների խախտմանը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Գործատուները պարտավոր են հարգելի համարել աշխատողի՝ իրենից չկախված հանգամանքներով պայմանավորված բացակայությունը, ինչպես նաև դիտարկել արձակուրդի երկարացման կամ հեռավար աշխատանքի կազմակերպման հնարավորությունը։

ՀՀ քաղաքացիների կողմից արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապի միջոցով բարձրացված հարցերը քննարկվում են ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ: Հետագա հարցերի դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,-նշվում է նախարարության հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031