Ավիահարված է հասցվել Իրաքի հյուսիսում շիական աշխարհազորի շտաբին

Իրաքի հյուսիսում գտնվող շիական աշխարհազորի կենտրոնակայանին ավիահարված է հասցվել։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալություն՝ հղում կատարելով Իրաքի անվտանգության ծառայությունների աղբյուրներին։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ հարվածը հասցվել է Մոսուլից հարավ գտնվող Ժողովրդական զորահավաքի ուժերի շտաբ-կայանին։ Միջադեպի մանրամասները, այդ թվում՝ հնարավոր վնասների եւ զոհերի մասին տեղեկությունները, դեռեւս չեն հրապարակվել։

Տեսանյութեր

Լրահոս