Լեհաստանում դատապարտել են Օրբանի հասցեին Զելենսկիի հնչեցրած սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի լեհ պատգամավոր Եվա Զայացկովսկայա-Գերնիկը քննադատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հնչեցրած սպառնալիքը: Պատգամավորը համապատասխան գրառմամբ հանդես է եկել X սոցիալական մեդիա հարթակում:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Զելենսկին սպառնացել էր Հունգարիայի վարչապետին Ուկրաինայի զինված ուժերի զինյալների հետ հանդիպումով՝ Հունգարիայի կողմից Ուկրաինայի համար ԵՄ-ի ևս մեկ վարկի արգելափակման պատճառով։

«Հունգարիային պաշտպանելու փոխարեն՝ «եվրոկրատները» թույլ են տալիս նման շանտաժ Ուկրաինայ կողմից։ Դիմակներն ընկել են։ Սա այնպիսի վարքագիծ է, որը կարող է դրսևորել երրորդ աշխարհի երկրի նախագահը կամ որևէ գանգստեր»,- ընդգծել է Եվրախորհրդարանի անդամը՝ կոչ անելով ԵՄ բոլոր երկրներին դատապարտել նման սպառնալիքները։

Օրբանն ինքը, պատասխանելով Զելենսկիին, հայտարարել էր, որ իրեն հնարավոր չէ վախեցնել շանտաժով և սպառնալիքներով:

Տեսանյութեր

Լրահոս