«Բարսելոնան» հարցում է կատարել «Ռոմայի» պաշտպանի վերաբերյալ
«Բարսելոնան» նախնական խորհրդակցություններ է անցկացրել՝ Կոտ դ’Իվուարի և «Ռոմայի» կենտրոնական պաշտպան Էվան Օբիտե Ն’Դիկայի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար: Sport.es-ի տվյալներով՝ 26-ամյա խաղացողը համապատասխանում է «կապտանռնագույննների» մի քանի պահանջներին:
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ներկայիս հետաքրքրությունը սահմանափակվում է տեղեկություններ հավաքագրելով, բաց բանակցություններ չեն ընթանում:
Ն’Դիկան այս մրցաշրջանում մասնակցել է 31 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ: Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
Ն’Դիկան 2024 թվականին Կոտ դ’Իվուարի հետ նվաճել է Աֆրիկայի ազգերի գավաթը:



