Մարդիկ ուզում են աշխատել, ոչ թե՝ արտագաղթել․ Նարեկ Կարապետյան
«Մարդիկ ուզում են աշխատել, ոչ թե՝ արտագաղթել։ Ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ դա իրականություն կդառնա»,-ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան։
Ըստ նրա՝ Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, որից գրանցված աշխատող է 800 000-ը։
«Մեր հաշվարկով, 1.2 միլիոն Հայաստանի քաղաքացի չունի աշխատանք, բայց ունի ցանկություն աշխատելու։ Ընդամենը 200-300 000 քաղաքացի ունի սեզոնային աշխատանք։ Ամռանը՝ 300 000 աշխատատեղ ենք պլանավորում ստեղծել 5 տարվա ընթացքում, որը կլինի արդյունաբերության, շինարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների ոլորտում։ Այն կակտիվացնի մեր տնտեսության արդի վիճակը»,- նշել է նա։
Կարապետյանը նաև ընդգծել է, որ մարդիկ ընտանիքներից կտրվում են, գնում են օտար երկրներ՝ աշխատելու համար, քանի որ մեր երկրում այս տարիների ընթացքում չի լուծվել տեղում աշխատատեղ ստեղծելու ամենակարևոր խնդիրը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։




