Իրանից սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքի որոշումը ցույց է տալիս, որ երկրի իշխանությունը պատրաստվում է երկար դիմադրության. Իրանն այսօր

Պատերազմի հավանական տևողության մասին

Իրանից սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքի որոշումը ցույց է տալիս, որ երկրի իշխանությունը պատրաստվում է երկար դիմադրության, կամ առնվազն ցանկանում է այդպիսի տպավորություն թողնել։

ԱՄՆ նախագահն էլ տարբեր ժամկետներ է նշում՝ 4 շաբաթ ու նաև ավելի։ Թրամփը նաև նշել է, որ իրենց կողմից կարող են զոհեր լինել։ Փաստորեն, ակնարկել է, որ իրենց չեն կանգնացնելու մարդկային կորուստները։ Նույնը կարելի է ասել այն մասին, որ Թրամփը չի բացառել ցամաքային գործողությունը։

Այս թեմայով Թրամփը նաև գրել է, որ զինամթերքի գրեթե անսպառ պաշարներ ունեն և կարող են պատերազմել «հավերժ»։ Թրամփի նման հայտարարությունները կարող են նաև բլեֆ լինել։

ԱՄՆ նախագահը նաև բազմաթիվ նպատակներ է ներկայացնում՝ Իրանին թույլ չտալ միջուկային զենք ունենալ, հրթիռային կարողությունները վերացնել, ռեժիմը վերացնել և այլն։ Արևմտյան լրագրողներից մեկն այսօր ասում էր՝ Թրամփի նշած նպատակները / պատերազմի արդարացումները փոխվում են՝ կախված նրանից, թե օրվա որ ժամին են նրան հարցնում այդ մասին։ Ու սա, ըստ էության, այս պատերազմի կարևոր հարցերից է՝ ի վերջո, որն է վերջնակետը, ոքան հեռուն է պատրաստվում և կարող է գնալ Վաշինգտոնը։

Բայց նաև ակնհայտ է, որ Իրանը երկար պատրաստվել է սրան։ Ռազմական առումով Իրանը գերազանցություն չի կարող ունենալ, բայց որքան երկար դիմադրեց, այնքան մեծացնելու է շանսերը, որ իրենց հանգիստ կթողնեն իրենց համար շնչելու տարածություն կբացվի։

Այս ամենը կարևոր է հատկապես Հայաստանի համար։ Որքան պատերազմը երկարեց, այնքան մեզ համար կարող է բարդանալ Իրանից և Իրանի տարածքով ապրանքների ստացումը։

Իրանն այսօր տելեգրամյան ալիք

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031