Բաժիններ՝

ԱՄՆ-ն Պակիստանում և Կիպրոսում դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին կոչ է արել հեռանալ

ԱՄՆ պետքարտուղարությունը Պակիստանի Լահոր և Կարաչի քաղաքներում ԱՄՆ հյուպատոսություններում, ինչպես նաև Կիպրոսում գտնվող դեսպանության կարևոր դերակատարություն չունեցող աշխատակիցներին կարգադրել է հեռանալ:

Այս մասին հայտնել են Պակիստանում ԱՄՆ դեսպանությունը, ինչպես նաև կիպրական Politis պարբերականը։

«ԱՄՆ Պետքարտուղարությունը կարգադրել է Պակիստանի Լահոր ու Կարաչի քաղաքներում գտնվող հյուպատոսություններում ԱՄՆ կառավարության՝ արտակարգ իրավիճակների հետ կապ չունեցող աշխատակիցներին և ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքներին լքել Պակիստանն անվտանգության հետ կապված սպառնալիքների պատճառով», – նշված է հաղորդագրության մեջ։

Իսլամաբադում ԱՄՆ դեսպանատան աշխատանքում փոփոխություն չկա։

Պետքարտուղարությունը նույն պատճառով լիազորել է Կիպրոսում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հեռացումը երկրից։ ԱՄՆ քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվել վերանայել դեպի Կիպրոս ուղևորությունները։ Ըստ Politis պարբերականի, որը վկայակոչում է դիվանագիտական աղբյուրների, այս քայլը ձեռնարկվել է որպես նախազգուշական միջոցառում և չի ենթադրում, որ կա անմիջական սպառնալիք։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը «կանխարգելիչ» ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածներ հասցնելով Իսրայելին, ինչպես նաև ամերիկյան ռազմաբազաների և էներգետիկ օբյեկտների Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Օմանում: Հարվածի է ենթարկվել նաև Կիպրոսում բրիտանական ավիաբազան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031