Բաժիններ՝

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է

Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով, որ անձը կալանավորվել է:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված մարտական դիրքերից մեկում։ Դպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031