Ամփոփում՝ Հորմուզի նեղուցի, նավթի ծովային փոխադրման մասին
Ամփոփում՝ Հորմուզի նեղուցի, նավթի ծովային փոխադրման մասին
Իրանի սպառնալիքներից հետո այսօր էլ Հորմուզի նեղուցով նավերի անցումը խիստ սահմանափակ է եղել, ըստ MarineTraffic կայքի։ Նավերը շարունակում են կուտակված մնալ նեղուցի երկու կողմերում։ Reuters-ի տվյալներով՝ առնվազն 200 առևտրային նավ սպասողական վիճակում են նեղուցից ոչ հեռու։
Իրանցիները սպառնացել էին հարվածներ հասցնել այնտեղով անցնող նավերին՝ փաստացի փակելով նավթի կարևորագույն ուղիներից մեկը։ Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհում նավթի փոխադրման 20 տոկոսը։
Իրանի լրատվամիջոցները հայտնել են նեղուցի հատվածում երեք նավթային լցանավերի հարվածելու մասին։ Հայտնի է առնվազն մեկ դեպքի մասին, երբ Օմանի ափերի մոտ լցանավերից մեկը վնասվել է, հրդեհ է բռնկվել, անձնակազմի անդամներից 4-ը վիրավորվել են, բոլորը տարհանվել են։
Հայտնի է նաև առնվազն երկու այլ միջադեպ, երբ հրթիռների բեկորներ են ընկել նավերի վրա, ինչի հետևանքով հրդեհ և այլ նյութական վնասներ են եղել։ Նավթային լցանավեր շահագործող, նավթի առևտրով զբաղվող ընկերություններն էլ դադարեցրել են իրենց անցումը այս նեղուցով։
Նեղուցի երկարատև փակումը կարող է խնդիրներ առաջացնել նավթի համաշխարհային առևտրում, ինչի հետ կապված OPEC+ երկրները քննարկել են նավթի արդյունահանումը մեծացնելու տարբերակը։ Նավթի գներն այսօր բարձրացել են մոտ 10 տոկոսով։
Երեկ Եմենի հութիներն էլ սպառնացել էին հարվածել Կարմիր ծովով անցնող նավերին։ Այսօր նրանց ակտիվ գործողությունների մասին տեղեկություններ չեն եղել։
Չնայած դրան՝ ծովային փոխադրումներ իրականացնող խոշորագույն ընկերություններից Maersk-ը իր նավերին հրահանգել է Սուեզի ջրանցքի փոխարեն օգտագործել Աֆրիկայի հարավով անցնող ծովային ճանապարհը։
Իրանն այսօր տելեգրամյան ալիք



