Ստում են… Նպատակը բռնաճնշումներն են, բայց թե ինձ ինչու են կանչել, չհասկացա. Հովնան սրբազան

Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ գործի հետ կապված որևէ բան չի կարող ասել, կարող է ասել միայն, որ ապօրինություն է տեղի ունենում։

«Սա ապօրինի գործ է։ Շատ բան կարող եմ ենթադրել, բայց մինչև հիմա չհասկացա, թե ինչի համար են կանչել։ Սրանք բռնաճնշումներ են, որոնց միջոցով փորձում են վախեցնել, լռեցնել եկեղեցուն։ Մայր Աթոռը որևէ հակականոնական քայլ չի կատարել»,-ընդգծեց Հովնան Սրբազանը։

Հիշեցնենք՝ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին կանչել են Քննչական կոմիտե՝ նշելով, թե նրանք մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ էլ խափանման միջոց են կիրառել՝ բացակայելու արգելք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031