Բուլղարիայի առաջին կին նախագահը ստանձնել է լիազորությունները

Բուլղարիայի առաջին կին նախագահ Իլիանա Յոտովան ստանձնել է լիազորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բուլղարիայի նոր նախագահի երդմնակալությամբ դադարեցվել են նախկին նախագահ Ռումեն Ռադևի լիազորությունները, սակայն նա հայտարարել է, որ չի պատրաստվում լքել քաղաքականությունը և շարունակելու է մնալ քաղաքական առաջնորդի դերում։

«Այսօր իմ վերջին օրն է, որպես երկրի նախագահ և առաջին օրը, որպես հասարակ քաղաքացի, որը բոլոր բուլղարացիների հետ հավասար հավատում է, որ միասնական ջանքերով կարող ենք փոխել Բուլղարիան, պաշտպանել ժողովրդավարությունը, օրենքը, արագացնել տնտեսական զարգացումը, անել այնպես, որ մեզնից յուրաքանչյուրն իրեն զգա պաշտպանված, ազատ և եվրոպական Բուլղարիայի արժանապատիվ քաղաքացի»,- նշել է Ռադևը։

Ռումեն Ռադևը շնորհակալություն է հայտնել 9 տարի առաջ իրեն վստահելու և նախագահի պաշտոնում աջակցելու համար։

Հունվարի 19-ին Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտնել էր հրաժարականի մասին, այն ընդունել էր երկրի Սահմանադրական դատարանը։ Ռադևը նշել էր, որ հրաժարականը պայմանավորված է խորհրդարանի կողմից նոր կառավարություն ձևավորելու քայլերի մերժմամբ։

Տեսանյութեր

Լրահոս