ԱԱԾ օպերն ի՞նչ գործ ունի, քահանայի հետ բացատրական աշխատանք տանի, բոլշևիկնե՛ր. Մանուկյանը՝ Փաշինյանին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ բոլշևիկներն աղանդավորական շարժումներ են ստեղծել, որ եկեղեցին մաքրեն, զտեն:

«Տիկին Արփինե Սարգսյան, որ այստեղ  հեզասահ ելույթ եք ունենում, դեկտեմբերի 25-ից մի քանի հարցեր եմ ուղարկել նախարարություն, հարցրել եմ՝ այդ ոստիկանները, քրեական ոստիկանության բարձրաստիճան ոստիկանը, օրինակ՝ Արթուր Զաքարյանը, ի՞նչ գործ ուներ եպիսկոպոսների ուղեկցելու գործով։ Կարող եք սիրուն խոսել, բայց ամբողջ երկրով տեռորի եք ենթարկում, Նիկոլ Փաշինյան, ոստիկանություն, ԱԱԾ, հասել են այնտեղ, որ երեկ Մասյացոտն թեմի Տեր հայրը ստիպված է հայտարարություն արել ու այսօր նորից ասել է, որ արտաքին ճնշման ազդեցության տակ է արել։ Ամբողջ ԱԱԾ-ն զբաղեցրել եք եկեղեցու դեմ պայքարով»,- շարունակել  է ընդդիմադիր պատգամավորը:

Այս հայտարարությանը Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Հայաստանի Հանրապետությունն իրեն պաշտպանելու է օտարերկրյա ԿԳԲ գործակալներից՝ անկախ նրանից՝ իրենք քաղաքական գործչի փողկապի տակ են թաքնվա՞ծ, թե՞ հոգևոր ծառայողի վեղարի։ Թռնեք վերև, իջնեք ցած, ինչ անեք՝ դա անխուսափելի է։ Սա պետություն է, այլ կերպ չի կարող լինել։ 2021 թվականին ժողովուրդը մեզ տվել է պողպատե մանդատ, և մենք մաքսիմալ փափուկ ձևով էդ պողպատե մանդատը կիրառում ենք:  Դեռ ժողովուրդը մի բան էլ դժգոհ է, որ մենք բավարար կոշտությամբ չենք օգտագործում այդ մանդատը։ Ոչինչ, ասում ենք, էս պետություն է»:

Գեղամ Մանուկյանը հակադարձել է. «ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն իշխանությունը դարձրել է բռնության միջոց: ԱԱԾ օպերն ի՞նչ գործ ունի քահանայի հետ բացատրական աշխատանքներ տանի։  Արտաքին ազդեցության գործակալ, քրեական գործ հարուցեք, մի հատ կեղծ տեղեկանք, ԱԱԾ-ից չուլ եք սարքել»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս