Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Եվտուշենկովը քննարկել են ՀՀ-ում տնտեսության զարգացումները

Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Վլադիմիր Եվտուշենկովին. ինչպես տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված փոխգործակցության շուրջ։

Վլադմիր Եվտուշենկովը ռուսաստանցի գործարար է, АФК «Система» ներդրումային ընկերության 49,2 % բաժնետոմսերի սեփականատերը: Forbes ամսագրի տվյալներով՝ 2022թ-ին զբաղեցրել է ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակում 51-րդ տեղը:

Տեսանյութեր

Լրահոս