Սիրիայի նախագահը Թրամփի հետ քննարկել է երկրում տիրող իրավիճակը
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության և անկախության պահպանման կարևորությունը, ինչպես նաև կայունության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին աջակցելը։
Կողմերն ընդգծել են սիրիական պետությունում քրդերի իրավունքների և պաշտպանության երաշխավորման անհրաժեշտությունը։
Նախագահները համաձայնել են շարունակել համագործակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում և դրա սպառնալիքների վերացման գործում։
Նրանք իրենց ընդհանուր ձգտումն են արտահայտել՝ տեսնելու ուժեղ և միասնական Սիրիա, որը կարող է դիմակայել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին։
Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր՝ շեշտելով Սիրիային դեպի ավելի լավ ապագա շարժվելու նոր հնարավորություն տալու կարևորությունը։
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան մի շարք հեռախոսազրույցներ էր ունեցել տարածաշրջանային և միջազգային առաջնորդների, այդ թվում՝ Թուրքիայի, Կատարի, Ֆրանսիայի, Իրաքյան Քրդստանի ղեկավարների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ՝ քննարկելով Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները
