Պուտինին հարցրե՞լ եք` ինչո՞ւ է հիբրիդային պատերազմ անում ՀՀ-ի դեմ. Փաշինյանը խուսափեց պատասխանից
Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի հրավիրած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը նրան հիշեցրեց՝ նա և իր թիմը պարբերաբար խոսում են հիբրիդային պատերազմի մասին և հիմնականում սլաքն ուղղում Ռուսաստանին, առհասարակ, ի՞նչ ասել է՝ հիբրիդային պատերազմ, և արդյո՞ք Ռուսաստան այցերի ժամանակ Փաշինյանը հարցրել է Վլադիմիր Պուտինին՝ ինչի՞ են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ հայտարարել:
Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, խուսափեց այս հստակ հարցադրումներին հստակ և ուղիղ պատասխաններ տալուց, թեպետ նա իր արձագանքը որակեց կոնկրետ պատասխան:
«Ես կփորձեմ ձեր կոնկրետ հարցին տալ կոնկրետ պատասխան: Ասում եք՝ ո՞րն է օրինակը հիբրիդային պատերազմի, Կտրիճ Ներսիսյանը շատ կոնկրետ օրինակ է»,- ընդգծեց նա:
Հակադարձմանը՝ «ես Ռուսաստանի մասին էի հարցնում, Դուք Ռուսաստանին եք մեղադրում», Փաշինյանն ասաց. «Ես ձեր հարցին պատասխանեցի»:
Մանրամասները՝ տեսանյութում
