Հայր Ասողիկը հարցաքննվում է Քննչական կոմիտեում       

168.amի տեղեկություններով՝ Հայր Ասողիկն այս պահին Քննչական կոմիտեում է, նրան հարցաքննում են։

Մեր տեղեկություններով՝ Հայր Ասողիկը հարցաքննվում է Մայր Աթոռից զարդերի ենթադրյալ անհետացման ու Գեղարդի կորստի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակում: Մեզ հետ զրույցում Հայր Ասողիկի պաշտպան Մարինե Ֆարմանյանը հաստատեց հարցաքննության փաստը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց՝ հղում տալով նախաքննական գաղտնիքին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են հարցաքննության։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս