Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է ադրբեջանական նավթի երկրորդ խմբաքանակի առաքումը Հայաստան

Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է ադրբեջանական նավթի երկրորդ խմբաքանակի առաքումը Հայաստան՝ նշելով, որ տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին սոցցանցի X հարթակում համապատասխան գրառում է կատարել Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի վարչությունը։

«Երեկ նավթի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանից ուղևորվեց Հայաստան, որը երկրորդ խմբաքանակն է մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում։ Ոգևորիչ է տեսնել, որ տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031