Առողջապահության վարչությունով հավաքվում ենք Կինո Ռոսիայի մոտ… . լրագրողը ձայնագրություն է հանրայնացրել

Լրագրող Սյուզի Բադոյանը հանրայնացրել է մի ձայնագրություն՝ ըստ որի, Առողջապահության վարչության աշխատակցուհին ասում է. «Բարի օր և Բարի Զատիկ, ուզում եմ տեղեկացնել բոլորին, որ այսօր Առողջապահության վարչությունով հավաքվում ենք Կինո Ռոսիայի մոտ և շարժվում ենք ուխտերթի պարոն Փաշինյանի հետ մասին, եթե ցանկացողները կան միացեք մեզ»:

Լրագրողն այս ձայնագրությանը կից գրել է. «Հրահանգում են մասնակցել Նիկոլի ՈՒՂՏերթին փաստաբաններ ջան, սա ձեզ նվեր»:

168.am-ը երեկ գրել էր . «…ձյուն-ձմեռով, Գյումրու ու Շիրակի մարզի ողջ եկեղեցիները թողած` մարզի` պետական ֆինասավորում ունեցող հիմնարկների աշխատակիցներին կբերեն Երևանում մասնակցելու Փաշինյանի գլխավորած միջոցառմանը։ Ավելին՝ Շիրակի` մազից կախված մարզպետ Դավիթ Առուշանյանի աշխատակազմը լծված է մարզի գյուղերից ու քաղաքներից մարդաքանակ ապահովելու ու գազելներով նրանց Երևան տանելու գործին։
Դավիթ Առուշանյանը վստահաբար գիտի` Սուրբ Յոթ Վերքի ֆիասկոյից հետո այս գործը ձախողելը նրան միանշանակ չի ներվի։ Այս գործը հանձն է առել անել մարզպետի` Գոռ անունով օգնականը, ով ժամանակին սկանդալային պատմությունների մեջ է հայտնվել ֆայտոնչի ու պարեկ ծեծելու դրվագներով։

Փաշինյանի ցասմանը չարժանանալու համար մարզերից Երևան մարդ բերելու գործին խառնվել են նաև նախարարությունները:Մեր տեղեկություններով` քանի որ մարզային բժշկական կենտրոնները գտնվում են Առողջապահության նախարարության ենթակայության ներքո, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անմիջական«դաբրոյով» մի գազել բուժաշխատող կգա նաև «Գյումրի» բժշկական կենտրոնից»:

Տեսանյութեր

Լրահոս