Արագածոտնի թեմը հունվարի 5-ին հրավիրում է մասնակցելու Ճրագալույցի Սուրբ Պատարագի` միասին ազդարարելու Փրկչի Ծննդյան Ավետիսը և աղոթք բարձրացնելու հայրենիքի, Սուրբ Եկեղեցու ու մեր հոգևոր հայրերի համար
Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որով հիշեցրել ու տեղեկացրել է. «Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով և ազդարարվում է Փրկչի հրաշափառ Սուրբ Ծնունդը։
Արագածոտնի թեմը հունվարի 5-ին հրավիրում է ամենքիդ մասնակցելու Ճրագալույցի Սուրբ Պատարագի և միասին ազդարարելու Փրկչի Ծննդյան բերկրալի Ավետիսը և աղոթք բարձրացնելու հայրենիքի, Սուրբ Եկեղեցու ու մեր հոգևոր հայրերի համար
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց- ժամը 17:00
Աշտարակ Կամրավոր Սուրբ Աստվածածին- ժամը 17:00
Ապարանի Սուրբ Խաչ- ժամը 17։00
Ապարանի Սուրբ Աստվածածին- ժամը 17։00
Արագածի Սուրբ Աստվածածին- ժամը 17։00
Աշտարակի Սուրբ Մարիանե- ժամը 17:00
Աշտարակի Սուրբ Սարգիս- ժամը 17։00
Բյուրականի Սուրբ Հովհաննես- ժամը 17։00
Ղազարավանի Սուրբ Նարեկ – ժամը 16։30
Թալինի Սուրբ Աստվածածին- ժամը 16։00
Տեղերի Սուրբ Աստվածածին վանք- ժամը 17։00
Կոշի Սուրբ Գևորգ- ժամը 17։00
Կարբիի Սուրբ Աստվածածին-ժամը 17։00
Մաստարայի Սուրբ Հովհաննես- 19։00
Մուղնու Սուրբ Գևորգ- ժամը 16։30
Ոսկեվազի Սուրբ Հովհաննես- ժամը 17։00
Կոշի Վանքաձորի Սուրբ Ստեփանոս- ժամը 17։00
Քուչակի Սուրբ Աստվածածին-ժամը 17:00
Սարալանջի Սուրբ Աստվածածին-ժամը 17:00
Սաղմոսավանք վանական համալիր-ժամը 17:00
Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից վառված լույս են տանում իրենց ընտանիքներ՝ Քրիստոսի լույսով լուսավորելու իրենց ընտանիքները»:
