Բաժիններ՝

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի պաշտպանի հետ

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Բուշաիբ Արասիի հետ: Տեղեկությունը հայտնում է «AfricaFoot»-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ վարձակալության հիմունքներով պայմանագիրը կնքվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

25-ամյա կենտրոնական պաշտպանը «Ռաջա Կասաբլանկա» ակումբի կազմում դարձել է Մարոկկոյի չեմպիոն:

Նա 5 հանդիպում է անցկացրել Մարոկկոյի հավաքականի կազմում, սակայն չի հրավիրվել Աֆրիկայի Ազգերի գավաթի ընթացիկ առաջնությանը։

190 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 325 հազար եվրո է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս