Բաժիններ՝

Մեքսիկայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից․ 13 մարդ զոհվել է

Մեքսիկայի Օախակա նահանգում մարդատար գնացքի՝ ռելսերից դուրս ընկնելու հետևանքով զոհվել է տասներեք մարդ, վիրավորվել՝ 98-ը: Այս մասին Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հաղորդել է X սոցիալական ցանցում։

Տուժածներից հինգը գտնվում են ծանր վիճակում։

Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարությունը հաղորդել է, որ աղետի ենթարկված գնացքում եղել է 241 ուղևոր և անձնակազմի ինն անդամ։

Մեքսիկայի ռազմածովային ուժերը ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին և հայտարարել, որ պատրաստ են անհապաղ աջակցություն ցուցաբերել տուժածներին։

Վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ դեկտեմբերի 28-ին, Օախակա հարավային նահանգի Չիվելա և Նիսանդա բնակավայրերի միջև։

Մեքսիկայի գլխավոր դատախազ Էռնեստինա Գոդոյ Ռամոսն իր հերթին հայտնել է, որ միջադեպի հետաքննությունն արդեն սկսվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031