Սա հստակ ձևակերպված թալան է, բայց երբ Սամվել Կարապետյանը դուրս գա, նրանք էլ չեն կարողանալու թալանել, որովհետև գեղեցիկ կերպով կհեռանան․ Շիրազ Մանուկյանց

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Ո՞վ է թալանողը… Տարածենք, թող հասկանան»։

Մանուկյանցը հիշեցնում է Փաշինյանի խոսքերը. «Թալանում են պետությունը, թալանում են երկիրը, թալանել են Ձեզ, թալանել են ձեր գրպանները և միշտ են թալանել»։ Ո՞վ էր այս տողերի հեղինակը, իհարկե, հենց նա, ով 2018 թվականին ամենաբարձրն էր խոսում սրա մասին։ 2021 թվականն էր, եկավ և ասեց, որ բանակն են թալանել, ամեն ինչ սրբել ու տարել են, ոչինչ չեն թողել, և ինքն էր ասում, որ վերադարձնողն է այդ թալանի։ Եվ ի՞նչ կատարվեց, նստեց աթոռին ու ամեն ինչ մոռացվեց։ Իսկ այսօր իր փոքրիկ խմբակին, պատգամավորներին 3 միլիոն դրամ պարգևավճար է տալիս։ Ինչի՞ համար, որ իրեն հավատարիմ են մնացել իր ստախոսությամբ։

Սա թալա՞ն չէ, իհարկե՝ թալան է, եթե պետությունից ամեն մեկին իր ստախոսության համար 3 միլիոն է տրվում, սա հստակ ձևակերպված թալան է, բայց երբ Սամվել Կարապետյանը դուրս գա, նրանք էլ չեն կարողանալու թալանել, որովհետև գեղեցիկ կերպով կհեռանան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031